Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ի ու եւս 5 կուսակցությունների գործունեությունը կարող է կասեցվել օրենքի կոպիտ խախտման հիմքով. ԱՆ

Սեպտեմբեր 20,2024 09:10

Հայաստանի կառավարությունն ու Ազգային ժողովը կարող են կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու որոշում կայացնելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան, եթե կուսակցությունը գործունեության ընթացքում թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում:

1.եթե կուսակցությունը օրենքով չթույլատրված կամ օրենքով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետում չի փոխանցել պետական բյուջե կամ նվիրատուին,

2.դիտավորությամբ խախտել է իր տարեկան հաշվետվությունը սահմանված ժամկետում և կարգով հրապարակելու կամ լիազոր մարմնին ներկայացնելու կարգը,

3.դիտավորությամբ խախտել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելու կարգը և վերոնշյալ արարքներից որևէ մեկը կատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության, որից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից գրավոր նախազգուշացվել է կուսակցության գործունեությունը կասեցնելու հնարավորության մասին, սակայն նախազգուշացվելուց հետո 30-օրյա ժամկետում չի վերացրել խախտումը, ապա նման արարքը համարվում է օրենքի կոպիտ խախտում:

Եթե գրավոր նախազգուշացվելուց հետո 30-օրյա ժամկետում կուսակցությունը շարունակում է չվերացնել խախտումը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Ազգային ժողովին և Կառավարությանը՝ կուսակցության գործունեությունը կասեցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու հարցով:

Առերևույթ օրենքի կոպիտ խախտում թույլ տված կուսակցությունները 6-ն են՝ «Հայոց համազգային շարժում» կուսակցություն, «Հայք» լիբերալ կուսակցություն, «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցություն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն, «Համախմբում» կուսակցություն, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն:

Նշվածը հաշվի առնելով՝ Արդարադատության նախարարությունը իրազեկում և հորդորում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր կուսակցություններին՝ այսուհետ ապահովել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված իրենց պարտականությունների իրականացումը, այդ թվում՝ սահմանված ժամկետներում հրապարակել և լիազոր մարմին ներկայացնել կուսակցության տարեկան հաշվետվությունները, իսկ հնարավոր խախտում թույլ տված կուսակցություններին՝ հնարավոր սեղմ ժամկետում վերացնել թույլ տրված խախտումները, մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով հրապարակել և Լիազոր մարմին ներկայացնել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվությունը, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրել տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահանջը ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30