Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հետաքննող լրագրող. Բազմաթիվ բիզնեսներ, հայկական ռեստորաններ, խանութներ տրվել են ադրբեջանցիներին. դա պարզապես ամբողջական զտում է. «Ազատություն»

Սեպտեմբեր 19,2024 21:56

Հետաքննող լրագրող Լինդսի Սնելը, որը հայտնի է հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանմամբ, աբսուրդ է համարում Բաքվի պնդումները, թե արցախահայերն իրենց կամքով են հեռացել Լեռնային Ղարաբաղից։

Ստորև ներկայացնում ենք հատված Լինդսի Սնելի հետ հարցազրույցից.

«Ազատություն» – Անցյալ տարի այս օրը Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա՝ մի քանի օրում բռնի տեղահանելով հայերին։ Ինչպես կարձագանքեք Բաքվի պնդմանը, որ նրանք իրենց կամքով են հեռացել։

Լինդսի Սնել – Դա լրիվ աբսուրդ է։ Նախ, որովհետեւ Ադրբեջանը ռազմական հարձակում է գործել, ու նրանք հարձակվել են ոչ միայն ռազմական օբյեկտների վրա, իրականում նրանց գրոհների մեծ մասը հենց քաղաքացիական վայրերի դեմ էին ուղղված: Ես խոսել եմ, օրինակ, Մարտակերտից մի ընտանիքի հետ։ Մայրը ծանր վիրավորում էր ստացել ադրբեջանական հրետակոծությունից։ Ծանր վիրավորվել էր նաև նրա 13-ամյա որդին, նա տասնյակ վիրահատությունների կարիք ուներ, իսկ 16-ամյա որդին զոհվել էր ադրբեջանական գնդակոծությունից։ Այս մարդիկ փախչում էին՝ փրկելու իրենց կյանքը։ Զրուցել եմ շատ այլ արցախցիների հետ, որոնք պատմում էին, որ ադրբեջանցի զինվորներն իրենց ահաբեկել էին ճանապարհին, երբ նրանք փորձում էին հավաքել իրերն ու հեռանալ: Կարծում եմ՝ թեկուզ միայն այն իրերի, հատկապես արժեքավոր իրերի քանակը, որ մարդիկ ստիպված են եղել թողնել, որովհետև այդքան շատ էին ցանկանում դուրս գալ՝ իրենց կյանքը փրկելու համար, շատ պարզ է դարձնում, որ սա կամավոր տարհանում չէր:

«Ազատություն» – Այո՛, բայց մյուս կողմից ադրբեջանական հեռուստաալիքներն այդ օրերին Լաչինի միջանցքում նկարահանում էին հայերին, լրագրողները հարցեր էին տալիս։ Հիմա այդ պատասխանները ներկայացվում են որպես ապացույց, որ հայերը կամովին են գաղթել։

Լինդսի Սնել – Կարծում եմ, որ ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները, որոնք այնտեղ էին, ուղղակի կապված են կառավարության հետ: Նրանց հետ զինվորներ են եղել, ադրբեջանցի ոստիկաններ։ Հայերը փախչում էին իրենց կյանքի համար, նրանք սարսափած էին։ Իհարկե, նրանք ամեն ինչ էլ կասեին, որը թույլ կտար նրանց ապահով դուրս գալ այնտեղից: Այնպես որ, չեմ կարծում, որ փախչող մարդկանց հետ այդ հարցազրույցները կարելի է այլ կերպ ընկալել, քան փրկվելու հույս:

«Ազատություն» – Լինդսի, Դուք այժմ էլ ակտիվ հետաքննում եք, թե ինչ է կատարվում Ղարաբաղում։ Վերջին մեկ տարում շա՞տ է վնասվել հայերի նյութական ժառանգությունը։

Լինդսի Սնել – Անշուշտ։ Դա հիմնականում ամեն հայկական բանի վերացումն է: Ադրբեջանական լրատվամիջոցներն ամեն օր ցուցադրում են պատկերներ, տեսանյութեր Արցախից։ Բայց այն, ինչ նրանք ցույց չեն տալիս, և այն, ինչ մենք սկսել ենք տեսնել միայն հիմա, երբ քաղաքացիական անձինք սկսել են գնալ այնտեղ, և իրենք նկարել ու հրապարակել այդ կադրերը, այն է, որ, օրինակ, Ստեփանակերտի փողոցները լցված են հայերի տների իրերով: Բազմաթիվ բիզնեսներ, հայկական ռեստորաններ, խանութներ տրվել են ադրբեջանցիներին, որոնք դրանց իրենցով են արել: Կարծում եմ, որ դա պարզապես ամբողջական զտում է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30