Իսպանիայի Լեոն քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Սեյրան Խուդանյանը 55 կգ քաշային կարգում հանդես եկավ իր հնարավորություններից ցածր:
Նա պոկում եւ հրում վարժություններում կատարեց մեկական հաջող մոտեցում՝ 100+125 կգ, եւ երկամարտի 225 կգ արդյունքով դուրս մնաց մեդալների համար պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ