ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների Թիմ Լանթոսի անվան հանձնաժողովում մեկնարկում են «Մարդու իրավունքներն Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի անկումից ի վեր» խորագրով լսումները։
Հանձնաժողովի կայքում նշվում է, որ Ադրբեջանում Իլհամ Ալիևն իր ձեռքերում է կենտրոնացրել իշխանությունը՝ ստեղծելով ավտորիտար ռեժիմ։ Լսումների ընթացքում կքննարկվեն ադրբեջանցի ընդդիմադիրների հանդեպ բռնությունները։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին՝ կայքում ընդգծվում է․ «Լսումները կքննարկեն ակնհայտ էթնիկ զտումները և դրա հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ ռազմագերիների և քաղբանտարկյալների վիճակը, հայկական մշակութային վայրերի կարգավիճակը Լեռնային Ղարաբաղում և էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը»:
Լսումները բաց են Կոնգրեսի անդամների, Կոնգրեսի աշխատակազմի, շահագրգիռ հանրության և լրատվամիջոցների համար: Հանրությունը և լրատվամիջոցները կարող են անձամբ ներկա գտնվել կամ դիտել լսումները ուղիղ հեռարձակմամբ։
Կարդացեք նաև
Ի թիվս այլոց, ելույթով հանդես կգա նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ