Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Միջազգային առևտրային իրավունքի զարգացման ծրագրի ներկայացուցիչ Էրիկ Վենզին։ Քննարկվել են շինարարության ոլորտում միջազգային չափանիշների ներդրման ուղղությամբ համագործակցության հարցեր։
Անդրադարձ է եղել FIDIC-ի մեթոդաբանությունը ՀՀ օրենսդրության մեջ աստիճանաբար ամրագրելու և կիրառելի դարձնելու հնարավորություններին։ Կոմիտեի ղեկավարը մատնանշել է հստակ կանոնակարգման անհրաժեշտությունը շինարարական ծրագրերի իրագործումից մինչև ավարտ պարտականությունների բաշխման, շինարարության ոլորտի գնումների կազմակերպման գործընթացներում։
Կողմերը համաձայնել են, որ ՀՀ-ում միջազգային չափանիշների կիրառությանը նախապատրաստվելու համար անհրաժեշտ կլինի անցումային փուլ։ Դիտարկվել են ոլորտի բոլոր շահառուների համար դասընթացների կազմակերպման, FIDIC-ի չափանիշների կիրառման արդյունավետության վերաբերյալ իրազեկման միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկներ։
Քննարկվել են նաև այլ ուղղություններով միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման և տեղայնացման հարցում համագործակցության հնարավորությունները։
Կարդացեք նաև
Կողմերը կարևորել են գործակցության նախանշված օրակարգը, որի իրագործման համար պայմանավորվել են առաջիկայում համատեղ քննարկումներ ունենալ նաև գործընկեր պետական այլ կառույցների հետ։
ՀՀ քաղաքաշինության կոմիտե