Տեղի է ունեցել «Աղոթք Հայաստանի համար» ֆիլմի պրեմիերան:
«Աղոթք Հայաստանի համար»-ը զգացմունքային և հոգևոր ուղերձ է։ Ֆիլմի գաղափարը միասնության, մաքրագործման և պատմական ու ժամանակակից մարտահրավերները հաղթահարելու ներքին ուժի որոնումների կոչն է։
Կենտրոնական միտքը դառնում է հայ ժողովրդի՝ ոչ միայն գոյատևելու, այլև հոգևոր արժեքներին վերադարձի միջոցով ինքն իրեն նորոգելու անհրաժեշտությունը։
Ֆիլմը շոշափում է քաղաքական, սոցիալական ու բարոյական ճգնաժամերի մեջ թաթախված հայ ժողովրդի ցավը, բայց չի կենտրոնանում միայն տառապանքների վրա, այլ հիշեցնում է մեզ, որ ուժը հոգևորության, ճշմարտության և ինքնասպառող ուղիներից հրաժարվելու մեջ է:
Աղոթքի միջոցով ժողովուրդը լույս է փնտրում խավարի մեջ՝ դիմելով Աստծուն աջակցության համար, բայց նաև գիտակցում է, որ ազատության ճանապարհը սկսվում է ներքին վերափոխումից:
«Աղոթք Հայաստանի համար»-ը կենտրոնանում է նյութապաշտությունից, ստից ու չարությունից հեռանալու կարևորության վրա՝ որպես ճգնաժամի հաղթահարման միջոց առաջարկելով հոգևոր վերածնունդ։
Ֆիլմի հեղինակներն են՝ Պարգև արք. Մարտիրոսյանը, Աշոտ Պողոսյանը, Արա Հակոբյանը, Արտյոմ Ստեփանյանն ու Թամարա Հովհաննիսյանը:
Մամուլի հաղորդագրություն
Դժուար թէ Աստուած ընդունի Բագրմատ Գ ալստանեանի աղօթքը:
Նա իր սեփական կամքով սառեցուց իր կարգը եւ խզուեցաւ Աստուծմէ: