Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կայուն մեծամասնությունը իրապես պրոբլեմ է. Էդմոն Մարուքյան

Սեպտեմբեր 19,2024 17:36

Սեպտեմբերի 19-ին կայացավ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհրդի մեծամասնությունը դեմ քվեարկեց «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու» հարցի առանձնացմանը ամբողջ ռեֆորմից 2026թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ եւ ԱԺ միջոցով համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկին: Խորհուրդը քվեարկությամբ հավանություն տվեց ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջը վերացնելու առաջարկին:

«Ես մեծ հաշվով անակնկալի չեմ եկել, որովհետեւ բավականին երկար աշխատել ենք խորհրդարանում մեր գործընկերների հետ: Ի սկզբանե, զգում էի, որ այս առաջարկությունը մերժվելու է տարբեր ձեւակերպումներով… Ուզում եմ հիշեցնել, որ երբ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետով առաջադրվել էր անվտանգության նկատառումներով, երկիրն այնպիսի վիճակում էր, որ պետք էր բանակցողը չփոխվեր… Նման բաներ էին ասում: Սկզբում բոլորն ասում էին, թե Կարեն Կարապետյանին են առաջադրելու, բայց հետո ասացին, որ անվտանգային հարցեր կան, մեծագույն մարտահրավերներ եւ այդ փաստարկներով եղավ այն, ինչ եղավ՝ նորից Սերժ Սարգսյանն առաջադրվեց:

Ես հիմա, որպես քաղաքական մարդ, ձեզ ուզում եմ իրազեկել, որ այս դրույթը չի փոխվելու, որովհետեւ այս դրույթը փոխելու քաղաքական որոշում չկա: Հետեւաբար լինելու են բազմաթիվ փաստարկներ, որ այն հիմա չի կարելի փոխել, ավելին ասեմ՝ անգամ նախագիծը կգնա խորհրդարան, Իշխան Զաքարյանը չի քվեարկի կամ ինչ-որ մեկը կհիվանդանա: Հետեւաբար մի կողմից ողջունում եմ նախաձեռնողներին, որ այս հարցը բերել են օրակարգ, մյուս կողմից ուզում եմ, որ մենք արձանագրենք որպես սահմանադրական խորհուրդ, որ այն հարցերը, որոնք բարձրացվել են նախկինում՝ 2015, 2016, 2017 թթ եւ դրանից հետո, չեն վերանայվելու եւ չեն վերանայվում: Կարծում եմ՝ իմաստ չունի շարունակել նախաձեռնություններ անել՝ ի սկզբանե գիտակցելով, որ չկա քաղաքական կամք այդ բաները վերանայելու»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

«Առաջին հայացքից սա պլատֆորմ է, որտեղ հարցեր են բարձրացվում, բայց մյուս կողմից էլ, որ նայում ենք՝ չի լինելու, որովհետեւ այդ կայուն մեծամասնությունն  իրապես պրոբլեմ է, եւ ցանկացած իրավիճակում իշխանությունը, եթե պլանավորում է էլի լինել իշխանություն, ուզում է դա պահել: Օրինակ, իշխանությունը հայտարարել է, թե Սահմանադրությունը կփոխի 2027թ, բայց իշխանությունն ի՞նչ գիտի՝ ինքը 2027թ իշխանությո՞ւն է լինելու, որ ուզում է 2027թ փոխել Սահմանադրությունը»,-ընդգծեց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30