Լրահոս
Օրվա լրահոսը

COP29-ի շրջանակում Բաքու այցելողներն իրենց պարտքը պետք է համարեն կոչ անել՝ ապահովելու հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ. Նատալի Լուազո

Սեպտեմբեր 19,2024 18:06

«Բոլոր նրանք, ովքեր COP29-ի շրջանակներում այցելելու են Բաքու, իրենց բարոյական պարտքը պետք է համարեն՝ կոչ անելու ապահովել հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ և ազատ արձակել պատանդներին: Մեր պայքարը մոլորակի համար չի կարող լինել այնտեղ ապրողների հաշվին»,- Եվրախորհրդարանի լիագումար նիստում իր ելույթում ասել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և անվտանգության ու պաշտպանության ենթահանձնաժողովի անդամ Նատալի Լուազոն:

«Մեկ տարի առաջ այս օրը Ադրբեջանը ռազմական հարձակում է իրականացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և բռնի տեղահանել ավելի քան 100 000 անձանց՝ այս կերպ պատմության մեջ թողնելով 21-րդ դարի առաջին էթնիկ զտման հետքը։ Եվ մեկ տարի անց ոչ մեկ դեռևս հնարավորություն չունի վերադառնալու իր տուն։

Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել նախորդ հակամարտության գերիներին. նրանք ևս տուն վերադառնալու հնարավորություն չունեն։

Լեռնային Ղարաբաղի հոգևոր և մշակութային ժառանգությունը ոչնչացման սպառնալիքի տակ է. բազում հուշակոթողներ արդեն իսկ ոչնչացվել են»,- նշել է պատգամավորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30