Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» տարածքային բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ կալանավորված անձին քաղաքացիական հիվանդանոցում փոխանցելու են բջջային հեռախոս։
Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։20-ի սահմաններում, նույն տարածքային բաժնի ծառայողները «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ անձնական խուզարկության են ենթարկել քաղաքացիական հիվանդանոցից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Ս․Վ․-ին։
Խուզարկության արդյունքում Ս․Վ․-ի գոտկատեղից հայտնաբերվել է բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։
Կարդացեք նաև
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ