Լրահոս
Օրվա լրահոսը

Ենթադրում եմ՝ վախենում են, որ մեծամասնություն չեն ունենալու: ՔՊ-ն որոշեց 2026 թ. ԱԺ ընտրություններն անել կայուն մեծամասնության երաշխավորման մեխանիզմով. Իոաննիսյան

Սեպտեմբեր 19,2024 16:52

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

ՔՊ-ն որոշեց 2026 թվականի ԱԺ ընտրություններն անել Բենիտո Մուսոլինիի հորինած և Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ Սահմանադրություն բերած՝ կայուն մեծամասնության երաշխավորման մեխանիզմով:

Ենթադրում եմ, որ ՔՊ-ում վախենում են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չեն ունենալու, և ուզում են այդ սցենարում արհեստական բոնուսներով իշխանություն ձևավորել (պահել):

Ընդ որում, զավեշտալին այն է, որ ով-ով, բայց ՔՊ-ում պետք է շատ լավ պատկերացնեին, որ խորհրդարանի լեգիտիմությունը ավելի կարևոր է, քան մանդատների քանակը…

2017 թվականին ՀՀԿ-ն ուներ մանդատների քանակ և Ս. Սարգսյանին ընտրեց վարչապետ, բայց լեգիտիմության բացակայության պատճառով դա բերեց քաղաքական ճգնաժամի, ու Սարգսյանն այդ պաշտոնին 6 օր մնաց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30