Մթնոլորտային օդի պահպանության, փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ս.թ. օգոստոսի 22-ից սեպտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 15 դեպք։
Բեռնատար մեքենաների վարորդները շինաղբի, ավազի, խճի և այլ սորուն նյութերի տեղափոխումն իրականացրել են առանց անթափանց ծածկոցի՝ խախտելով մթնոլորտային օդի պահպանության կանոնները։
Իրավախախտ վարորդները տուգանվել են 50.000-ական դրամի չափով։
Խստացված ստուգայցերը կրում են շարունակական բնույթ։
Կարդացեք նաև
Հիշեցում՝ ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ’ 50.000 ՀՀ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ’ 150.000 ՀՀ դրամի չափով։
Կրկնակի խախտումների դեպքում’ ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքի չափն է 100.000 ՀՀ դր, իրավաբանական անձանց նկատմամբ’ 300.000 ՀՀ դր.։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին