Բուդապեշտում ընթացող շախմատի 45-րդ համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության է մատնել Անգլիայի թիմին: Միակ հաղթանակը տարել է Հայկ Մարտիրոսյանը, իսկ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ ոքի են արել:
Ութերորդ տուրից առաջ, որում մեր տղաները ուժերը չափելու են տանտերերի՝ Հունգարիայի հավաքականի հետ, Հայաստանը մրցաշարային աղյուսակում եզրափակում է ուժեղագույն հնգյակը:
Մեր կանանց ընտրանին 2:2 խաղաց Միացյալ Նահանգների հետ եւ նույնպես հինգերորդն է մրցաշարային աղյուսակում: Հաղթանակ են տոնել Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը, իսկ Մարիամ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը պարտություն են կրել:
Այսօր մեր աղջիկների մրցակիցը Մոնղոլիայի հավաքականն է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ