Ցյուրիխաբնակ համայնքային գործիչ Մանուկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր Շվեյցարիայի Ազգային խորհրդարանի հայանպաստ պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը եւս 15 այլ պատգամավորների ստորագրությամբ գրավոր հարցադիմում է ուղղել Շվեյցարիայի գործադիր իշխանությանն՝ արցախահայերի վերադարձի եւ իրենց իրավունքների վերականգնման վերաբերյալ։
Եկող երկուշաբթի՝ սեպտեմբերի 23-ին գործադիրն արդեն խորհրդարանի ամբիոնից պետք է պատասխանի հետեւյալ հարցերին.
– Արդյո՞ք Շվեյցարիան ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի հայրենիք վերադառնալու և այնտեղ իրենց ինքնորոշման իրավունքն իրացնելու իրավունքը։
Կարդացեք նաև
– Արդյո՞ք COP29-ում շվեյցարական պատվիրակությունը մտադիր է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների և նրա բնակիչների վերադարձի իրավունքի հարցը: