«Իհարկե, մենք այդ ուղղությամբ կարող ենք առաջընթաց ունենալ, եթե ՀՀ իշխանությունները պաշտոնապես դա դնեն արտաքին քաղաքական օրակարգում, եւ, որպես առաջնահերթություն, ե՛ւ միջազգային գործընկերների հետ, ե՛ւ Ադրբեջանի հետ բանակցություններում այս հարցերն առաջ մղեն։ Ցավոք, մենք հակառակն ենք տեսնում»,- Սուրբ Խաչ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում, խոսելով Բաքվում պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, գերիներին վերադարձնելու, Արցախը վերադարձնելու եւ արցախցիների անվտանգ վերադարձն ապահովելու մասին, ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նրա բնութագրմամբ՝ ՀՀ իշխանությունը ոչ միայն հրաժարվում է այդ պատասխանատվությունից, այլ ամեն ինչ անում է՝ արժեզրկելու համար Արցախը, Արցախի համար պայքարը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Սուրբ Խաչ եկեղեցում այսօր պատարագ մատուցվեց՝ Արցախի հայաթափման տարելիցի եւ հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակի համար։
Մանրամասները՝ տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ