«Անսահման հանձնառությամբ եւ հավատով եմ եկել այսօր՝ քաջ գիտակցելով, որ սա առաջին անգամն է մեր երկարամյա պատմության ընթացքում, որ հայրենազրկվել է Արցախ աշխարհը, որ մեծ ցեղասպան եղեռնը հասել է 21-ր դար՝ մեր պետականության պայմաններում»,- Սուրբ Խաչ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Դրա համար սա թե՛ ուղենիշ է, թե՛ անեծք է, թե՛ օրհնանք է եւ աշխատելու հրահանգ: Կամ պետք է տանը նստենք ամեն մեկն առանձին-առանձին իր սուգն ապրի, կամ պետք է գտնենք համահայկական, համազգային հրաշքի բանաձեւը եւ հետ բերենք Արցախը, միացնենք արցախցուն Արցախի հետ եւ ամենակարեւորը՝ արժանի լինենք հայրենիքի սուրբ գաղափարին: Պետք է հանձնառու լինենք, որ մի օր այս տարելիցը դառնա տարեդարձ՝ վերադարձի եւ հատուցման տարեդարձ»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Սուրբ Խաչ եկեղեցում այսօր պատարագ մատուցվեց՝ Արցախի հայաթափման տարելիցի եւ հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակի համար։
Մանրամասները՝ տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ