«Հայաստանում բոլորին կալանավորում են մի պարզ ճշմարտության՝ հայրենասիրության համար: Հայրենասիրության մեղքը որեւէ մեկին չի ներվում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով, իր ասածի վառ վկայությունն է Նիկոլ Փաշինյանի երեկվա խոստովանությունը. «Որտեղ ասաց՝ ամենամեծ սխալը հայրենասիրությունն է, ամենամեծ մեղքը հայրենասիրությունն է: Այնպես որ, հիմա թող բոլորը զգուշանան, ով ասելու է, որ սիրում է հայրենիքը կամ կատարի գործողություն, որով կերեւա՝ իր հայրենիքը սիրում է, հայտնվելու է կա՛մ Վարդաշենում, կա՛մ Նուբարաշենում՝ բանտում: Երեկ, երբ Նիկոլն ասաց, որ իր հայրենասիրությունը կործանեց Հայաստանը, դա եւս ճշմարտություն է, որովհետեւ նրա համար հայրենիքը Հայաստանը չէ: Հայաստանն իր համար օտար պետություն է, որի կործանումը բխում է իր հայրենասիրությունից: Որովհետեւ ինքը սիրում է Ադրբեջանն ու Թուրքիան: Այդ սերը Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ, բնականաբար, պիտի կործաներ Հայաստանը: Անհասկանալի է, որ հայ ժողովուրդը նրան կարգեց վարչապետ, այսինքն՝ օտար երկիր սիրող ինչ-որ մեկին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ