Արցախը Հայաստանի երաշխիքն էր եւ է․ Սուրբ Խաչ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը՝ հարցեր առաջադրելով, թե ինչո՞ւ Հայաստանը չօգնեց Արցախին։ Նա հայտարարեց, որ Աղավնոյի գյուղապետ եղած ժամանակ մշտապես հետեւել է, թե ինչպես է Հայաստանը զորքը եւ զինտեխնիկան դուրս բերում Արցախից ու զեկուցել է այդ մասին։ Իր գնահատմամբ՝ ՀՀ իշխանությունն Արցախին թողեց մենակ, հիմա էլ «մեծ-մեծ խոսում են»։
«Այս իշխանությո’ւնը․ ուրիշ մեղավոր միք փնտրի, չգցեք ժողովրդի վրա, ժողովուրդը միշտ էլ ազնիվ է եղել»,- ասաց Անդրանիկ Չավուշյանը՝ հավելելով նաեւ, որ նախկին իշխանությունների վրա էլ պետք չէ բարդել Արցախի հանձնումը․ «Եթե նախկինում տվել էին, բա ինչո՞ւ չէին վերցնում»։
Անդրանիկ Չավուշյանը հավատում եւ սպասում է Արցախ վերադարձին․ «Եթե ողջ ենք մնացել, ուրեմն անելիք ունենք»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Սուրբ Խաչ եկեղեցում այսօր պատարագ կմատուցվի՝ Արցախի հայաթափման եւ հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակի համար։
Մանրամասները՝ տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ