Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ կապ ունեն մնացածները»․ Մետաքսե Հակոբյան

Սեպտեմբեր 19,2024 13:52

«Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, երբ ապրիլին, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պետք է նշաձողն իջեցնի եւ դրանից հետո, Պրահայում, փաստորեն, հայտարարեց՝ Արցախն Ադրբեջան է եւ վերջ․ ի՞նչ կապ ունեն մնացածները»,-այսօր, Սուրբ Խաչ եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Առավոտյան Եռաբլուր պանթեոնում Մետաքսե Հակոբյանը խոսել էր նաեւ Բաքվում պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մասին՝ հայտարարելով, որ Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցը ՀՀ իշխանությունների օրակարգում չկա. «Հայաստանի ղեկավարությունը գերիներին վերադարձնելու ոչ միայն որևէ քայլ չի անում, այլև անում է հակառակը, որպեսզի գերիները երբևէ, գոնե մինչ այն պահը, քանի դեռ իրենք են իշխանության, որևէ հնարավորություն չունենան վերադառնալու»։

Նա ասել էր նաեւ, որ իրենք գիտակցում են՝ առանց ՀՀ իշխանությունների քայլերի չեն կարող արդյունք ունենալ, թեև այսօր տարբեր կառույցներ կան, որոնք տարբեր հարթակներում բարձրացնում են գերիների վերադարձի հարցը։

Սուրբ Խաչ եկեղեցում այսօր պատարագ կմատուցվի՝ Արցախի հայաթափման եւ հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակի համար։

Մանրամասները՝ տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30