Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին այսօր լրագրողները հարցրին՝ Արցախի ամբոջական բռնազավթումից մեկ տարի է անցել, իսկ կառավարության նիստում անդրադարձ չեղավ այս հարցին, ինչո՞ւ։ «Արտաքին գործերի նախարարության կողմից այսօր հրապարակվել է մանրամասն անդրադարձ։ Եվ երկրորդը, ի՞նչ է կատարվում իմ մեջ, ինչպես բոլորի մեջ, կատարվում է ցավ եւ նաեւ բարդ էմոցիոնալ իրավիճակ»,- ասաց Ավանեսյանը։
Հարցին, թե ինչո՞ւ իշխանության ներկայացուցիչներն այսօր չեն այցելել Եռաբլուր, նա պատասխանեց․ «Ինչո՞ւմ է հարցը, այսօր, վաղը, երեկ․․․ Որ պահին ով գտնում է, որ հարմար է, այցելում է Եռաբլուր»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ