Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե 2-3  տարի առաջ էն՝ իր ասած «վնգստացող» դատավորներին գոնե հանձնարարում էր շատ արագ տալ դատավճիռը, հիմա ասում է՝ մեզ հետաքրքիր չէ»

Սեպտեմբեր 19,2024 13:20

«Կարծում եմ՝ մեր հասարակությունն այս վեց տարիներին սովորել է՝ ինչքան բարձր ու անդադար են իրենք կրկնում ու գոռում, որ քաղբանտարկյալներ չկան, ՀՀ –ն ժողովրդավարության  բաստիոնից էլ այն կողմ է, ուղիղ դրա հակառակն է: Որովհետեւ 2018-ին ասում էին՝ կարմիր գծերը սխալ են, չեն լինելու, հիմա ի՞նչ են անում՝ ավելացնում են: Ասում էին` Արցախը Հայաստան է եւ վե՛րջ, ի՞նչ արեցին, Արցախը բարեհաջող տվեցին ադրբեջանցուն ու թուրքին: Հիմա մի հատ էլ մուննաթ են գալիս, ասում են՝ էն 120.000-ը , որ փրկվեցին, մենք էդպես չէինք պայմանավորվել թուրքերի հետ, դուք պետք է մնայիք՝ կեսդ նահատակվեիք, էն կեսդ էլ գերի ընկնեիք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների պնդումներին, թե Հայաստանում չկան քաղբանտարկյալներ:

Ըստ նրա՝ հասարակական գործիչ Նարեկ Մալյանը քաղբանտարկյալ է.  «Այն տասնյակ քաղբանտարկյալներից մեկը, որն անարդարացիորեն կրեց իր պատիժը: Այդ քաղբանտարկության աբսուրդն այնտեղ է հասնում, որ նիկոլահպատակ իրավապահ համակարգը դրա համար դատավճիռ էլ չի ուզում, դրա համար Մալյանը մեկ տարի բանտում է առանց ուժի մեջ մտած դատական ակտի: Եթե 2-3  տարի առաջ էն՝ իր ասած «վնգստացող» դատավորներին գոնե հանձնարարում էր շատ արագ տալ դատավճիռը, հիմա ասում է մեզ հետաքրքիր չէ: Հիմա ասում է՝ մենք պետք  ցույց տանք մեր ուժը այն աստիճան, որ աստիճան ահասարսուռ կլինի ՀՀ քաղաքացիների համար՝ հասնելու մեկ նպատակի՝ որ կա՛մ վախենան, կա՛մ մեզ հետ գործ չունենան, կա՛մ երկուսը միասին: Եթե այդ երկուսից մեկը ՀՀ քաղաքացին չի ընտրում, հայտնվում է այստեղ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30