JAMnews. «Ֆորմուլա» հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ Եվրամիությունում փաստացի համաձայնություն է ձեռք բերվել Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի կասեցման վերաբերյալ այն պարագայում, եթե հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո գրանցվեն իրավիճակի հետագա վատթարացում և ժողովրդավարական սկզբունքների, այդ թվում՝ ազատ ընտրությունների սկզբունքի խախտումներ:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների հետ խորհրդակցություններն ու համաձայնեցման փուլն արդեն ավարտված են:
Կարևոր է ընդգծել, որ «Վրացական երազանքի» նկատմամբ ԵՄ անհատական պատժամիջոցները մշտապես արգելափակվում են Հունգարիայի կողմից: Սակայն առանց վիզայի ռեժիմի կասեցումն այն որոշումն է, որը չի պահանջում բոլոր անդամ երկրների համաձայնությունը կամ լիարժեք կոնսենսուս: Բավարար է 15 երկրների համաձայնությունը:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի հատուկ նշանակության զորքերի ղեկավար Զվիադ Խարազիշվիլիի (հայտնի Խարեբա մականունով), նրա տեղակալ Միլերի Լագազաուրիի, ինչպես նաև ռուսամետ «Alt-info» շարժման առաջնորդներ Կոնստանտին Մորգոշիայի և Զուրաբ Մախարաձեի նկատմամբ:
Կարդացեք նաև
Բացի այդ, Պետդեպարտամենտը «ժողովրդավարությունը խարխլելու համար» վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի կառավարության և խորհրդարանի ավելի քան 60 ներկայացուցիչների, այդ թվում՝ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ:
Ուշագրավ է, որ ինչպես Խարեբան, այնպես էլ նրա տեղակալը ներառվել են, այսպես կոչված, «Մագնիտսկու ցուցակում»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: