Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դիմել եմ միջազգային գործընկերներիս. ակնկալում եմ գործուն աջակցություն՝ պայքարելու իմ նկատմամբ ապօրինաբար գործադրվող ճնշման գործընթացի դեմ. Թագուհի Թովմասյան

Սեպտեմբեր 19,2024 13:04

Փաստացի իմ նկատմամբ (ես գործով դեռ վկա եմ անցնում) հարուցված քրեական վարույթի առիթով դիմել եմ միջազգային գործընկերներիս՝ ինչպես քաղաքական, այնպես էլ խոսքի ազատության և ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին։

Եվ ակնկալում եմ գործուն աջակցություն՝ պայքարելու իմ նկատմամբ ապօրինաբար գործադրվող ճնշման գործընթացի դեմ, քանի որ ես Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթը համարում եմ.

խոչընդոտ միջազգայնորեն սահմանված և ներպետական օրենսդրությամբ ամրագրված ազատ խոսքի իրավունքի

խոչընդոտ իմ` որպես պատգամավորի, անկախ, անկաշկանդ գործելու իրավունքի

ճնշում, որպեսզի ուրիշի խախտված իրավունքների վերականգնմամբ չզբաղվեմ

արգելք՝ միջազգային գործընկերների հետ հաղորդակցվելու

փաստացի հետապնդում իմ արտահայտած կարծիքի համար

Իհարկե, ես շարունակելու եմ աշխատել այնպես, ինչպես որ աշխատում եմ տարիներ շարունակ և հավատարիմ եմ մնում արդարության, թափանցիկության ու մարդու իրավունքների սկզբունքների պաշտպանության իմ հանձնառությանը:

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30