Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստից հետո անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է ձգձգվում պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման ծրագիրը։
«Փաթեթն աշխատանքային կարգով վերջին երկու-երեք ամիսների ընթացքում մեծ շրջափուլ անցավ։ Այն ավարտվել եւ հիմա արդեն ուղարկվել է կառավարություն։ Սպասում ենք, որ կոմիտեում պետք է քննարկվի, կառավարության հավանությանն արժանանալու պարագայում արդեն կգնա ԱԺ։ Այսինքն՝ օրենսդրական փաթեթն այս պահին կառավարությունում է»,- ասաց նա։
Անահիտ Ավանեսյանը հավելեց, որ նախատեսվում է համակարգը ներդնել երեք տարվա ընթացքում։ Առաջին փուլը վերաբերում է պետական պատվեր ստացող եւ սոցիալական խմբերում ներառված անձանց։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ