Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն ուղիղ վիրավորում էր Եռաբլուրում գտնվող մեր նահատակներին»․ Իշխան Սաղաթելյան

Սեպտեմբեր 19,2024 12:46

«Մեծ հաշվով, իրենց գալ-չգալը ոչ մի բան է, որովհետեւ իրենք սրբապղծության մի նոր փուլ են սկսել։ Երբ երեկ ինքը հայտարարում էր, որ մեր երկրի դժբախտությունների պատճառը հայրենասիրության մոդելն է, ինքը շատ ուղիղ վիրավորում էր Եռաբլուրում գտնվող մեր նահատակներին, ովքեր իրենց հայրենասիրությունից, պատասխանատվությունից, հայրենիքի նկատմամբ պարտքի զգացումից՝ պայքարել են հայրենիքի համար։ Այս մարդը ջնջում է ամեն ինչ, ոչնչացնում է ամեն ինչ՝ շատ ավելի խորքային, ավելի սրբապիղծ գործունեությամբ է զբաղվում եւ հաճախ այս ամենը կապում է նրան, որ ամեն ինչը պետք է դրվի հայ քաղաքացու բարօրության, ապրուստի վրա»,- Եռաբլուր պանթեոնում , լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ դա անհնար է, եթե չկա անվտանգություն, քանի որ առանց անվտանգության՝ ապրելու ենք ստրկաբար։

Իշխան Սաղաթելյանը նաեւ նկատեց՝ եթե պետության ողջ հայեցակարգը բարեկեցության վրա ես կառուցում, մարդիկ այլ պետություններում էլ կարող են բարեկեցիկ ապրել՝ մոռանալով իրենց, իրենց ինքնությունը, մշակույթը, կրոնը։

Նա հանցակից է համարում ՀՀ իշխանությանը՝ Արցախի էթնիկ զտման համար․ «250 մարդ է մեկ օրում զոհվել՝ իր հայրենիքը պաշտպանելու համար, իշխանության ներկայացուցիչները մի ցավակցական խոսք անգամ չեն հնչեցրել»։ Իր համոզմամբ, ՀՀ իշխանավորները սա անում են՝ Արցախի էջը փակելու համար, Ալիեւի հանձնարարությունը կատարելով։

Մեր պետության վերականգնման եւ զարգացման համար Սփյուռքը, Իշխան Սաղաթելյանը ամենակարեւոր գործոններից մեկն է համարում եւ նկատում, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է իր հանձնակատարով եւ այլ կառույցներով, Սփյուռքը ևս պառակտելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30