Սեպտեմբերի 15-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Խաչվերացը, այդ օրը նաև Մասիս համայնքի տոնն էր։
Ընդառաջ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս. Սարոյանի դիմումի, Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցի էր բերվել Տիրոջ կենարար Խաչափայտի Սուրբ մասունքը, որով և թեմակալ առաջնորդի ու հոգևոր հայրերի կողմից կատարվեց Անդաստանի կարգ, օրհնվեցին Մասիս համայնքը և բնակիչները:
Մասյացոտնի թեմ