«Ուղղակի անհնար է պատկերացնել, որ մենք պետություն լինենք ու կարող ենք մեր հայրենիքը այդպես հանձնել, ուրանալ, այս սխրանքը դարձնել մեզ համար ողբերգություն, հետո նայել կյանքին անհասկանալի աչքերով եւ չհասկանալ, որ մենք մի ամբողջական տուն ենք կորցրել։ Թելադրվող, անընդհատ պարտադրվող գաղափարը՝ մեզ հեռացնելու մեր տնից, դարձնելու թափառական մի խումբ, չի կարող լինել, Ազնավուրն է արգելել դա, այս շիրիմներին են արգելում։ Չի կարող մի ամբողջական ժողովուրդ՝ տեր չկանգնել իր պայքարին, սխրանքին, իր հերոսներին»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում արցախյան սեպտեմբերյան պատերազմում զոհված Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի շիրիմի մոտ ասաց «Սրբազան» պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանը՝ դիմելով հավաքվածներին։
Նա այցելել էր Եռաբլուր՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման եւ Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի առիթով։
«Մեզ համար ուխտ եւ երդում պիտի դառնա՝ առանց վախենալու՝ մեր պատիվը, տունը վերականգնելը, ինչպես որ Ազնավուրն էր ուզում»,- Ազնավուր Սաղյանի շիրիմի մոտ հայ ժողովրդին պատգամ հղեց սրբազանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Սրբազանը կոչ արեց՝ սգով չսպանել Եռաբլուրում ամփոփված հերոսներին, այլ հարգանքի տուրք մատուցել նրանց շիրիմներին եւ արժանապատվորեն ընդունել ցավը, որը մեզ պիտի մղի գործելու, համարժեք արձագանքելու զոհասեղանին դրված նրանց կյանքերին, նրանց արյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Սրբազանն աղոթք հղեց առ Աստված, գերեւարվածների վերադարձի, անհայտ կորածների շուտափույթ հայտնության համար։ Նա զորակցություն հայտնեց Բաքվի բանտերում պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ հայտարարելով, որ նրանք առ այսօր գերեւարված են՝ Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների հանցավոր համաձայնության արդյունքում։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքից