Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա» հայտարարությունն արած Փաշինյանը կառավարության նիստում չխոսեց Արցախի կորստի ու զոհերի մասին

Սեպտեմբեր 19,2024 12:16

Այսօր լրանում է Արցախի Հանրապետության ամբողջական բռնազավթման մեկ տարին։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը փակեց Բերձորի միջանցքը, Արցախը 10 ամիս գտնվեց շրջափակման մեջ։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Հաշված օրերի ընթացքում Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։ Պատերազմական գործողությունների ու վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով Արցախում հարյուրավոր զոհեր ու տուժածներ եղան։

Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական հարձակմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր 2023 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ասելով․ «Այս պահին մեր գնահատականն այն է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»։
Սակայն այդ նույն օրերին Արցախում թշնամու կողմից թիրախավորված էին խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչության շրջանում  եղան զոհեր, այդ թվում՝ երեխաներ։ Կան փաստեր, թե ադրբեջանցիներն ինչ վայրագություններ են գործել խաղաղ բնակչության նկատմամբ։

Այսօր Հայաստանի կառավարությունը հերթական նիստն էր գումարել, սակայն Արցախի մասին որեւէ հիշատակում չեղավ նիստի ընթացքում։ Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ չհարգեցին նահատակների հիշատակը։ Նիկոլ Փաշինյանն այլ հարցերի շուրջ երկար խոսեց, բայց Արցախի ողբերգական իրադարձություններին անդրադարձ չկատարեց։

Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնելու համար մեղադրում է Արցախի իշխանություններին, այնինչ, Փաշինյանը միակ գործիչն է եղել, որը հայտարարել է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում եւ բանակցություններից դուրս է թողել Արցախի հարցը։

Արցախի հայաթափումից հետո Հայաստանի իշխանություններն Արցախի հարցը փակ են համարում, իսկ արցախցիների վերադարձի հարցին անդրադառնալով՝ հայտարարում են, թե այժմ իրատեսական չէ վերադարձը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30