Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սեպտեմբերի 19-ը մեր պետության եւ ազգի ամոթի եւ խայտառակության օրն է»․ Բագրատ Սրբազան

Սեպտեմբեր 19,2024 12:08

«Սեպտեմբերի 19-ը մեր պատմության ամոթի եւ խայտառակության օրերից մեկն է, այն առաջին հերթին խարան է՝ դրոշմված ՀՀ իշխանությունների ճակատին»,- այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանը։ Նա այցելել էր Եռաբլուր՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման եւ Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի առիթով։

Այս իրողությունը սրբազանը կարծում է, որ խարան է նաեւ միջազգային հանրության ճակատին, որը լուռ անտարբերություն դրսեւորեց։

Միաժամանակ, իր համոզմամբ, հենց ՀՀ իշխանությունների հանցավոր անտարբերությունն ու անգործությունը հասցրեցին այս վիճակին․ «Երբ ուղղակի իրենց աչքերի առջեւ մի քանի կիլոմետր հեռավորության վրա, մեր ժողովուրդը ստիպված եղավ հերթական ցեղասպանությանն առերեսվել, բնազրկվելու եւ գաղթի ճանապարհը բռնել։ Այս բոլորը խարան են առաջին հերթին այս իշխանությունների ճակատին և այդպես էլ մնալու է»։

 

«Շատ արցախցիներ անցնելով ցավի և կորովի այս ճանապարհը, մեզ հետ փայփայում են տուն վերադառնալու հույսը և կամքը, մենք այլընտրանք չունենք, քան հաղթանակը։ Հեռու չի լինելու այն օրը, որ մենք ազգովի դարձյալ կտոնախմբենք մեր ազատագրությունը և մեր հաղթանակները՝ վկան Եռաբլուրի եւ լքված մեր հերոսների շիրիմներն են», ասաց սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ «Սրբազան պայքարի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30