Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը չի բռնազավթվել, այլ ՀՀ օրվա իշխանությունների կողմից ուղղակի նվիրվել է թշնամուն»․ Դավիթ Գալստյան

Սեպտեմբեր 19,2024 11:34

«Եթե Հայաստանի օրվա իշխանությունները չեն խոսում Արցախի վերադարձի մասին, ապա դա վառ ապացույց է, որ Արցախը չի բռնազավթվել, այլ օրվա իշխանությունների կողմից ուղղակի նվիրվել է թշնամուն»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում, ասաց Արցախի հանրապետության խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանը։

Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման եւ Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ այսօր Արցախի հանրապետության գործադիր, օրենսդիր իշխանության ներկայացուցիչները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախի համար նահատակված բոլոր հայրենակիցների համար։

Հարցին՝ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները չեն ճանաչում Արցախի ղեկավարությանը, նույնիսկ հնարավոր է քննարկվի՝ արդյոք Երևանում պետք է ունենալ Արցախի ներկայացուցչություն, Դավիթ Գալստյանն արձագանքեց. «Իսկ ե՞րբ են ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Այսօր ՀՀ իշխանությունը մոլորեցնում է հանրությանը, որպեսզի կարողանան հերթական ոտնձգությունները կատարել Արցախի ներկայացուցչության, արցախցիների նկատմամբ։ Բոլորս գիտակցում ենք՝ եթե Հայաստանի հանրապետությունը չճանաչեր Արցախն Ադրբեջանի մաս, ապա մենք չէինք լինի այս իրավիճակում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Ապառաժի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30