Մեկ տարի անազատության մեջ գտնվող Նարեկ Մալյանն այսօր ազատ արձակվեց:
«Ձերբակալությանս փաստաթղթերն եղան սեպտեմբերի 21-ով; Անկախության տոնն ինձ համար նոր իմաստ ձեռք բերեց: Երբ որ ես ապօրինի ձերբակալվեցի, սկզբից ԱԱԾ-ում պահեցին, ձերբակալության օրը Արցախը մերն էր, հիմա դուրս եմ գալիս, զգացողություն է՝ կարծես նոր ապրեմ այդ կորուստը: Իրականում բանտը բավական հետաքրքիր տեղ է մտորումների, ինքնամփոփման: Բանտը փոխել է ինձ դեպի ավելի լավը, սիրունացել եմ (խմբ. կատակում է): Բոլորը սիրունացած են դուրս գալիս այնտեղից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մալյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է այլեւս ներկայացումներ չբեմադրի, Նարեկ Մալյանը պատասխանեց՝ արդեն գործողությունների ժամանակն է. «Գիրքս եմ ավարտել՝ օտարերկրյա գործակալական ցանցի դեմ արդյունավետ պայքարի մեթոդաբանական գիրքն է, որի շնորհանդեսն է լինելու շուտով: Հիմա բավական լուրջ իրադարձություններ են սպասվում տարածաշրջանում, մասնավորապես՝ մեր երկրում՝ կապված Վրաստանի ընտրությունների հետ: Վերջնականապես այս տարածաշրջանից արեւմտյան գործակալական ցանցի դուրս մղման գործընթացն է գնում…բավական լայն եւ ռեալ հնարավորությունների դուռ է բացվում դավաճան իշխանություններից իրականում ազատվելու համար մոտակա մեկ ամսվա ընթացքում: Այս իշխանությունների աղբյուրը ժողովուրդը չէ, արտաքին ուժերն են: Մոտակա մեկ ու կես ամսվա ընթացքում մենք կտեսնենք, թե որ արտաքին ուժը իր վրա կվերցնի պատասխանատվություն այս իշխանությունների դավաճանության , ապօրինությունների համար »:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ