Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում ենթադրյալ հանցագործներն իրենց հանցավոր գործողությունները իրականացնում են ԱԱԾ-ի կամ ոստիկանության կեղծ համազգեստներով:
Այս տարվա ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, եւ Փարաքար համայնքում մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից զենքի գործադրման սպառնալիքով կանգնեցրել են նշված ավտոմեքենան:
Հանցագործները ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով են եղել եւ դիմակավորված. դուրս գալով ավտոմեքենայից՝ նրանք ներկայացել են իբրեւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ ու ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառումով բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից: Այնուհետեւ, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու եւ նրանց ձերբակալելու պատրվակով՝ վերոնշյալ երեք անձանց ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները եւ 293 մլն ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները՝ փախել:
2024 թ. սեպտեմբերի 4-ին հանցավոր կազմակերպության՝ դեռեւս ինքնությունները չպարզված չորս մասնակից BMW մակնիշի կեղծ համարանիշներով ավտոմեքենայով հետապնդել են ամերիկահայ բիզնեսմենի կնոջը։ ԱԱԾ տեղափոխելու կեղծ պատրվակով, վերջինիս կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ ստիպողաբար նստեցրել են հիշյալ մեքենան ու տեղափոխել Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ազատամուտ մայրուղում գտնվող եկեղեցուն կից շինություն:
Կարդացեք նաև
2024 թվականի հունիսի 11-ին սպանվեց քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «ֆազը», որին սպանողների մեքենայի տարածքում հայտնաբերվել էր ոստիկանության զրահաբաճկոն:
Իրավիճակը պետք է մտահոգի իրավապահ մարմիններին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։