Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչինչ չունեմ ասելու մարդկանց, որոնք համարում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը Հայաստանի հաղթանակն է»․ Սամվել Շահրամանյան

Սեպտեմբեր 19,2024 11:02

«Ես մեծ ցավով եմ լսում նման արտահայտություններ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որոնք համարում են, որ մենք՝ արցախցիներս, հյուր ենք Հայաստանում, որոնք համարում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը Հայաստանի հաղթանակն է: Ես մեծ կասկածներ ունեմ, որ Հայաստանի կառավարության բոլոր անդամներն են այդպես մտածում եւ Հայաստանի ժողովուրդն է այդպես մտածում։ Ոչինչ չունեմ ասելու այդ մարդկանց: Այդ հարցը պետք է ուղղել այն մարդկանց, որոնք ձեւավորել են Հայաստանում իշխանությունը»,- այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ կարծում եք՝ ճի՞շտ է, որ Արցախի լուծարվելուց, հայաթափվելուց հետո շարունակում եք մնալ Արցախի նախագահի պաշտոնում, Սամվել Շահրամանյանը պատասխանեց․ «Այն մարդիկ, ովքեր ուզում են լսել մեզ, կլսեն, ուզում են տեսնել Արցախը, կտեսնեն, այն մարդիկ ովքեր չեն ուզում, ուզում եք այս հարցին ես 10-20 անգամ պատասխանել, այդ նույն հարցերը շարունակելու եք պնդել, տալ։ Իրավական առումով ձեր հարցը հիմնավորված չէ»։

 

Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման եւ Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ այսօր Արցախի հանրապետության գործադիր, օրենսդիր իշխանության ներկայացուցիչները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախի համար նահատակված բոլոր հայրենակիցների համար։

«Այս օրը մեր հիշողություններում կմնա որպես օր, երբ տասը ամիս շրջափակումից, այնուհետ չորս ամիս լիակատար պաշարումից հետո, ադրբեջանական կողմը դիմեց ռազմական ագրեսիայի, որի հետեւանքով ունեցել ենք զոհեր, տուժածներ։ Այսօր մեր հարգանքի տուրքն ենք մատուցել մեր զոհերին, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքն ու իրենց ընտանիքները»,- օրվա առիթով ասաց Սամվել Շահրամանյանը՝ հավելելով, որ սեպտեմբերյան իրադարձությունների՝ ռազմական գործողությունների, վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվել են, ստացել տարբեր վնասվածքներ, ինչը նույնպես շատ ծանր հետևանքներ է ունեցել։

«Ռազմական գործողությունների հետևանքով մեր բնակչությունը ստիպված է եղել լքել իրենց հայրենիքը։ Մենք մշտապես հիշելու ենք այն նվիրյալների անունները, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը, հնարավորություն ստեղծել, որպեսզի 100 հազարից ավելի բնակչություն հնարավորություն ունենա դուրս գալ շրջափակումից, խուսափել ավելի բարդ, մեզ համար ավելի ծանր հետևանքներից»,-ասաց Սամվել Շահրամանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ «Ապառաժի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. armenag yeghiayan says:

    Այս Շահրամանեանը չէ՞ր Արցախը լուծարողը եւ մէկուկէս միլիառ արժող զէնքերը Ալիեւին յանձնողը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30