Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ այս ղեկավարության օրոք «Փյունիկ»-ը կարող է դառնալ ֆուտբոլից «հեռացած» հերթական ակումբը բարձրագույն խմբերից. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 19,2024 10:57

Երեկ սենսացիոն լուր տարածեց հայկական ամենահեղինակավոր ակումբներից մեկի՝ Հայաստանի գործող չեմպիոն Երեւանի «Փյունիկ»-ի սեփականատեր, գործարար Արթուր Սողոմոնյանը: Նա հայտարարեց, որ դադարեցնում է իր ֆուտբոլային գործունեությունը եւ վաճառքի է հանում թիմը։ Իր խոսքում գործարարը մեղադրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը՝ իրեն այդ քայլին դրդելու համար։ Բացի ֆուտբոլի ու ՀՀ-ի համար իմիջային ողբերգություն լինելուց, այս իրողությունը նաեւ գալիս է փաստելու, որ գործող իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, տապալում է նաեւ այս ոլորտը։

ՀՖՖ-ն դարձել է ՔՊ-ականների բիզնես միջավայր. մամուլը բազմիցս գրել է, որ այնտեղ ֆինանսական հետաքրքրություններ ունեն Հակոբ Սիմիդյանը, Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Երեւանի կոռուպցիոներ պաշտոնյայի համբավ ստացած փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, եւ հաճախ ՀՖՖ-ի հետ արտասահմանյան գործուղումների մեջ կարելի է տեսնել նաեւ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին ու այլոց։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնք, մեղմ ասած, փաստել են, որ այս ՔՊ-ականներն են իրականացնում ֆեդերացիայի կողմից պատվիրված շինարարությունները:

Վերջին դեպքը «ՆՈԱ» ակումբի միջազգային խաղի ժամանակ Աբովյանի մարզադաշտի հոսանքազրկումն էր, իսկ այդ ենթակառուցվածքի շինարարությունը, ըստ լրագրողական հետաքննության, կապված էր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի շրջապատի հետ։ Էլ չենք խոսում այն մասին, որ Ֆուտբոլի ակադեմիայի սաունան ու լողավազանը օգտագործվել են ՔՊ-ական հավաքների համար, ինչի մասին գրվել է վաղուց։

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պահել իր աջակցությամբ ընտրված Արմեն Մելիքբեկյանին, ում օրոք հայկական ֆուտբոլը հետընթաց է ապրում:

Հիշեցնենք, որ ՀՖՖ այս ղեկավարության օրոք «Փյունիկ»-ը կարող է դառնալ ֆուտբոլից «հեռացած» հերթական ակումբը բարձրագույն խմբերից՝ «Լոռի», «Նորավանք», «Գանձասար» (վերջինս այս տարի վերադարձավ ճնշումների շնորհիվ): Հիշեցնենք նաեւ, որ «Սեւան» ակումբի սեփականատերը նույնանման խնդրի պատճառով տեղափոխվեց ու ներդրումներ արեց վրացական ֆուտբոլում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30