Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ենթադրենք՝ համաձայնեցրել են ինչ-որ կետ: Որտե՞ղ է երաշխիքը, որ այն իրականացվելու է. «Փաստ»

Սեպտեմբեր 19,2024 10:48

Հանրությանը գրեթե ոչինչ հայտնի չէ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» բովանդակության մասին: Մարդիկ չգիտեն, թե ինչ է Նիկոլ Փաշինյանը բանակցում ու համաձայնեցնում թշնամիների հետ: Սակայն դատելով ադրբեջանական կողմի՝ ժամանակ առ ժամանակ արվող «արտահոսքերից», համադրելով դրանք փաշինյանական իշխանության վարած աղետային քաղաքականության հետևանքների հետ՝ կարելի է ընդհանուր պատկերացում կազմել, որ ոչ մի լավ բան չի սպասվում, բնականաբար:

Ավելին, եթե նայենք, թե ինչ պահանջներ է դնում Ադրբեջանը, այսինքն՝ ինչ կետեր դեռ համաձայնեցված չեն, սարսափելի է անգամ պատկերացնել, թե ինչ կետեր են համաձայնեցված: Մեծ հաշվով, պատրանքներ չարժե ունենալ, եթե, իհարկե, ՔՊ վարչության անդամ չեք ու յոթ մղոնանոց քայլերով չեք սուրում դեպի «ապագակա»:

Ինչ վերաբերում է ընթացիկ իրողություններին, ապա ադրբեջանական կողմի շարունակական մերկացումները ևս գալիս են հաստատելու իրավացիությունը բոլոր այն փորձագետների, որոնք զգուշացնում էին, այսպես կոչված, հայ-ադրբեջանական «անմիջնորդ», ուղիղ բանակցությունների վտանգավորության մասին:

Մի առիթով արդեն նկատել ենք, որ այնքան էլ ճիշտ չէ հայ-ադրբեջանական բանակցություններն անվանել «անմիջնորդ»՝ նկատի ունենալով թուրքական գործոնը: Իրականում Թուրքիան խորապես ներգրավված է այդ «անմիջնորդ» բանակցություններում՝ որպես Հայաստանին ներկայացվող պահանջների կամ թելադրանքի համակարգող: Այսինքն՝ այդ «անմիջնորդ» բանակցությունների մի կողմում Հայաստանն է՝ միայնակ, իսկ մյուս կողմում Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք կարողանում են Փաշինյանից ստանալ այն ամենը, ինչ ուզում են:

Երկրորդ. «անմիջնորդ» բանակցություններում (եթե անգամ մի պահ վերանանք թուրքական գործոնից) չկան երաշխավորներ: Ենթադրենք՝ կողմերն ինչ-որ բանի մասին պայմանավորվել են կամ համաձայնեցրել են ինչ-որ կետ: Որտե՞ղ է երաշխիքը, որ այն իրականացվելու է, կողմերից մեկնումեկը այդ պարտավորությունից չի «թռնելու»: Այն էլ՝ ադրբեջանական կողմը, մանավանդ՝ Ալիևը, որ բազմիցս խախտել է ամենատարբեր պայմանավորվածություններ, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ձեռք բերված, էլ չենք խոսում հրադադարի մասին: Ալիևը պատերազմական հանցագործ է, որի հետ պայմանավորվելու մասին կամ որի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելով՝ որևէ հարց լուծելու մասին կարող է հուսալ միայն անհուսալիորեն միամիտ անձնավորությունը: Սա՝ շատ մեղմ ասած:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30