Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այն օրը, երբ ՀՀ իշխանություններն այս հարցը կբերեն Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգ, կլինի միջազգային աջակցություն. Վարդան Օսկանյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 19,2024 10:23

«Հրապարակ»-ի զրուցակիցը Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության եւ հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանն է:

Գլխավոր խոչընդոտը, որին, հավանաբար, բախվում են Ձեր ջանքերը, պաշտոնական Երեւանի դիրքորոշումն է, որը փաստացի համընկնում է Բաքվի թեզերին: Հնարավո՞ր է արդյունք գրանցել, երբ բոլորը տեսնում են, որ ՀՀ իշխանությունն ու հայ հասարակությունը՝ ներառյալ սփյուռքը, խոսում են տարբեր լեզուներով:

– Իմ նշած 3 հարթություններից իրավականում բացարձակ խնդիր չկա, քաղաքականում բոլոր հիմքերը կան, խնդիրը դիվանագիտական հարթությունում է, եւ այստեղ է, որ մենք բախվում ենք այն հարցին, երբ մեզ ասվում է, որ, այո, հասկանալի է, ընդունելի է, բայց զարմանում են, որ այս հարցը ՀՀ իշխանությունները չեն բերում օրակարգ, հարց են տալիս` ինչո՞ւ։ Այստեղ է, որ ՀՀ իշխանությունները պետք է պատասխան տան Արցախի, Հայաստանի ժողովրդին, թե ինչու այս հարցը չեն ուզում բերել օրակարգ։ Իշխանությունների թեզը, որ սա կարող է վտանգել Հայաստանի անվտանգությանը, սին է, սուտ է, դա այդպես չէ։ Հարցը դիվանագիտական հարթությունում օրակարգ բերելը որեւէ կերպ չի կարող սպառնալիք լինել Հայաստանի համար, ընդհակառակը՝ դա միայն ուժեղացնելու է Հայաստանի դիրքերը բանակցային հարթությունում, ուստի այսօր ՀՀ իշխանությունների վրա պետք է ճնշում բանեցնի ե՛ւ սփյուռքը, ե՛ւ Հայաստանի ժողովուրդը, ե՛ւ արցախահայությունը, որպեսզի ՀՀ իշխանություններն այս հարցը բերեն օրակարգ։ Իմ կարծիքով՝ նրանք չեն ուզում դա անել, որովհետեւ գիտեն, որ սա բարդ խնդիր է, հարցն օրակարգ բերելով անընդհատ իրենց հիշեցնելու են իրենց սխալները, եւ իրենք ուղղակի ուզում են հարցը փակել եւ մոռացության տալ, որպեսզի քննադատության չենթարկվեն, որ հարցը մարսվի-գնա։ Բայց, ինչպես ես ասացի, այս հարցը հնարավոր չէ մարսել, դա մեզ համար էքզիստենցիալ խնդիր է։ Այնպես որ, Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ ՀՀ շահերից է բխում այս հարցն օրակարգ բերելը եւ հետամուտ լինելն այս խնդրին։ Հանձնախումբն այստեղ պատրաստ է աշխատել Հայաստանի իշխանությունների հետ։ Ես ուղղակի համոզված եմ, որ մեր երկուսի զուգահեռ աշխատանքով հնարավոր կլինի հարցը բերել օրակարգ եւ վերջում նաեւ հասնել ինչ-որ արդյունքի։ Ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, եւ մեր 6 ամսվա աշխատանքի միանշանակ եզրակացությունը սա է: Սա միայն իմ անձնական տեսակետը չէ, հանձնախմբի բոլոր անդամների, մեզ հետ համագործակցողների կարծիքն է, ինչպես նաեւ՝ միջազգային այն շրջանակների, որոնց հետ մենք շփվել ենք։ Այն օրը, երբ ՀՀ իշխանություններն այս հարցը կբերեն Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգ, կլինի միջազգային աջակցություն։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30