ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունն այսուհետ ստուգելու է ավտոմեքենաների տեխնիկական վիճակը, վարորդների փաստաթղթերը, առողջական վիճակը:
ՉԻ.- Այսինքն, պարեկները հիմա նաև բժշկի գործառույթներ էլ են իրականացնելու:
Արդեն պատկերացնում ենք. մեքենան կանգնեցնում են, վարորդի փաստաթղթեր, ապտեչկա, բան, ստուգում են, հետո անցնում են բուն վարորդին:
Կարդացեք նաև
Սկզբից ճնշումն են ստուգելու. տոնոմետրը հագցնելու են վարորդի թևին… ապեր, ավտոդ թող, գնա պոլիկլինիկա, ձև չկա, 130-90 ա ճնշումդ, նորմայից բարձր ա: Ուրիշ ի՞նչ գանգատներ ունես: Գլխացավ, փորացավ, մեջքդ ա՞ ցավում…
… Իբր քաղաքը քիչ է ծանրաբեռնված: Կիլոմետրանոց խցանումների հարցը լուծելու փոխարեն` նոր հարցեր են սարքում:
Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում