Լրահոս
Օրվա լրահոսը

Անձինք իրենք են դիմել ոստիկանություն, նախորդ տարիներին ոստիկաններն էին բացահայտում

Սեպտեմբեր 19,2024 13:00

Մայիսի 16-ին «Courtyard by Marriott» հյուրանոցում «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի իրազեկման արշավի» շրջանակներում կազմակերպվել էր դասընթաց լրատվամիջոցների եւ լրատվության պատասխանատուների համար:

«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիայի» նախագահ Արզուման Հարությունյանը, որը ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ է, ներկայացրեց նոր մարտահրավերների, մոտեցումների մասին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի եւ կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը ներկայացրեց մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման վիճակը Հայաստանում 2023-2024-ին, Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի նախագահ Բորիս Նավասարդյանը խոսեց Դիտորդ մարմնի, նրա տված եզրակացությունների, քննարկվող հարցի վերաբերյալ դատական գործընթացների մասին, իրավաբան, Եվրոպայի խորհրդի մարդկանց շահագործան դեմ պայքարի փորձագիտական խմբի փոխնախագահ Սերգեյ Ղազինյանը՝ մարդկանց թրաֆիքինգի տեսակները, զոհերի իրավունքները…

«Դիմոքրասի Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիզբեթ Զոնեվելդը հանդես եկավ բացման խոսքով, զուգահեռներ անցկացրեց 170 միլիոն բնակչություն ունեցող Բանգլադեշի թրաֆիքինգյան իրողությունների եւ հայաստանյան իրավիճակի մասին…

2024թ. 9 ամիսների վիճակագրությունը, որը ներկայացրեց Ս. Բոստանչյանը, մտահոգիչ էր այն առումով, որ խոսք գնաց նաեւ ծնողների կողմից շահագործման ենթարկված երեխաների մասին: Այս ամիսներին 18 մարդ է ենթարկվել թրաֆիքինգի, եւ ստսցել աջակցություն: 18 -ից 9-ը՝ արական, 9-ը՝ իգական: 18 հատուկ կատեգորիայի զոհեր էին: 7 երեխա, 1-ը հոգեկան առողջության խնդիր ունեցող:

Նա տեղեկացրեց, որ ԱՍՀ նախարարությունը լիազոր մարմին է, թրաֆիքինգի զոհերը ստանում են կացարան, հոգեբանական, իրավական խորհրդատվություն, աջակցությունը կազմում է 250 000 դրամ…

Ավելի շատ բացահայտում եղել է մարզերում, քան՝ Երեւանում: Մարզերից հիմնականում Կոտայքի մարզում աշխատանքային շահագործման դեպքեր էին, որոնք կատարվել էին անասնաֆերմաներում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30