2024 թվականի սեպտեմբերի 11-13-ը Hetq.am կայքը ենթարկվել է ցանցային մեծածավալ գրոհի՝ DDoS հարձակման։ Այս զանգվածային կիբեռհարձակումը նպատակ ուներ կայքի սերվերները ծանրաբեռնել իր հնարավորություններից վեր թրաֆիկով՝ կայքը դարձնելով անհասանելի։ Հարձակումներ եղել են Մեծ Բրիտանիայից, Սինգապուրից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Ճապոնիայից, Լիտվայից, Շվեյցարիայից, Չիլիից, Սերբիայից և Եգիպտոսից։ Վտանգավոր հարցումների աշխարհագրությունը փաստում է, որ սա համակարգված և բարդ հարձակում էր։
Հարձակման ծավալը
Հարձակման ծավալը հասկանալու համար անհրաժեշտ է անդրադառնալ Hetq.am-ի սովորական թրաֆիկի չափերին։ Կայքը ստանում է ժամում մոտ 25-35 հազար հարցում։ Սակայն հարձակման առաջին օրը հարցումների թիվը նույն ժամանակամիջոցում հասել է 27 մլն-ի, իսկ երկրորդ օրը՝ 36 միլիոնի՝ ավելանալով 112,400%-ով։ Հարձակվողները օգտագործել են բոտեր՝ բազմաթիվ երկրներից համակարգված ուղարկելով մեծ քանակությամբ հարցումներ՝ Hetq.am-ի ենթակառուցվածքը ծանրաբեռնելու նպատակով։ Սա կայքի աշխատանքը խափանելու փորձ էր՝ «Հետք»-ի կողմից հրապարակվող լուրերն ու հետաքննությունները կասեցնելու համար։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: