Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Telcell ընկերությունը բաժնետոմսեր է թողարկում․ 2024-ին ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է

Սեպտեմբեր 18,2024 22:02

«Թել-Սել» վճարահաշվարկային ընկերությունը հայտարարում է բաժնետոմսերի թողարկման մեկնարկի մասին․ այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։ Ընկերությունը թողարկում է շուրջ չորս միլիոն թվաքանակով, 1,5 միլիարդ դրամի ընդհանուր արժեքով բաժնետոմսեր, որոնցից յուրաքանչյուրի տեղաբաշխման արժեքը 400 դրամ է։

«Բաց մի թողեք հեռանկարը»՝ ընկերությունը այս կարգախոսն է որդեգրել։

«Մեր ընկերությունը 17 տարվա երկար ու պատասխանատու ճանապարհ է անցել մինչեւ բաժնետոմսեր թողարկելու որոշում կայացնելը։ Ֆինանսական ցանկացած ներդրումների հիմքում մարդկանց վստահությունն է, եւ մենք այդ վստահությունն այսօր ուզում ենք փոխանցել՝ նախեւառաջ ցույց տալով մեր անցած ճանապարհը, ընկերության կայուն աճն ու զարգացումը։ Եվ սա միայն որպես սկիզբ․ մենք մեր նոր բաժնետերերի համար նախատեսում ենք տարեկան շահույթի առնվազն 50 տոկոսի տեղաբաշխում որպես դիվիդենտ»,- իր խոսքում ասաց Արտյոմ Ղազարյանը։

Քաղաքացիները կարող են ձեռք բերել նվազագույնը 10 առաջին գնման դեպքում, առավելագույնը՝ 500 000 հատ։ Բաժնետոմսերը հնարավոր է ձեռք բերել Telcell Wallet հավելվածի միջոցով՝ մեկ հպումով և Արմբրոկ ընկերությունում։ Ընկերությունը նպատակ ունի տեղաբաշխել տարեկան շահույթից առնվազն 50% դիվիդենդ։ Գումարը հարկերից կազատվի։ Բաժնետոմսերը հնարավոր է ձեռք բերել այս պահից սկսած՝ մինչեւ նոյեմբերի 30-ը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժնետոմսերի հրապարակային վաճառքի նպատակն է ըստ Արտյոմ Ղազարյանի՝ ավելի հանրային եւ հանրության համար ավելի արժեքավոր դառնալն է։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնելու է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը։

«Իրապես ոգեւորված ենք տեսնել, որ հայկական ընկերությունները սկսում են ավելի լայնորեն կիրառել ժամանակակից ֆինանսական գործիքները՝ նպաստելով Հայաստանում ներդրումային շուկայի կայացմանը»,- ասաց ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը՝ հավելելով, որ «Թել-Սելն» այս առումով, կարեւոր գործընկեր է։

«Վստահ ենք, որ ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխումը ոչ միայն հաջող ընթացք է ունենալու, այլեւ նպաստելու է հանրության շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանը»,- հավելեց Արամ Կայֆաջյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Թել-Սել» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանն էլ ներկայացրեց ընկերության ռազմավարական ծրագրերը․ ընկերությունը թողարկել է Հայաստանում առաջին քոբրենդայի Visa թվային քարտերը։ Միասնական տոմսային համակարգում ընկերությունը 1,5 միլիարդ ՀՀ դրամի ներդրում է կատարել։ Լիանա Հունանյանը կարեւորում է նաեւ ընկերության՝ տերմինալային բիզնեսից դրամապանակային բիզնեսին անցում կատարելը։

«Թել-Սել» ընկերության ֆինանսական տնօրեն Թամարա Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ այսօր ընկերությունը Հայաստանում 4500 տերմինալ ունի։ Վերջին յոթ տարիների ընթացքում, ընկերությունում շրջանառությունը միջինը 28 տոկոսով աճ է գրանցում։ 2024 թվականին կանխատեսվում է տարեկան մոտ 20 տոկոսի աճ, հասցնելով շահույթը 2,2 միլիարդ դրամ։ Վերջին 7 տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ, ընկերությունը միջինում 30 տոկոս շահութի աճ է գրանցել։

Telcell Wallet հավելվածը, Թամարա Սարգսյանի համոզմամբ, թույլ կտա զարգացնել ներդրումներ կատարելու մշակույթը Հայաստանում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30