Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշից մինչեւ Իրանի սահման տարածքներ ունենք, որից մոտ 230 կմ Ադրբեջանը գրավել է. քարտեզագիր

Սեպտեմբեր 18,2024 22:20

«Ինչու Տավուշից սկսեցինք սահմանազատումը: Խորհրդային տարիներին Իջեւանից Նոյեմբերյան տանող մայրուղին անցնում էր ՀՀ տարածքով հետո Կիրանցի մոտ մտնում ադրբեջանական տարածք, հետ գալիս Կիրանց, մինչեւ Ոսկեպար հասնելը 4 տեղ մտնում ադրբեջանական տարածք: Իսկ Ոսկեպարից դեպի հյուսիս շատ մոտ էր սահմանին մինչեւ Բաղանիս- Այրում գյուղը: Երբ 90-ականների պատերազմը սկսվեց ադրբեջանական զորքերը գնդակոծում էին մայրուղով անցնող հայկական բեռնատարներին ու մեքենաներին:

Ունեցանք զոհեր ժամանակին, որ այս ճանապարհի անվտանգությունն ապահովվի…երբ Ալիեւը համաձայնեց, որ բանակցությունները գնալու են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, մենք պետք է վերադառնայինք խորհրդային սահմաններին: Մենք վերադարձրինք երկու առանձին գյուղեր, ճանապարհի մի մասը, ոչ այն մասը, որ մտնում էր Ադրբեջան դուրս գալիս:

Ադրբեջանն էլ վերադարձրեց գրաված տարածքի մի փոքր մաս Բերքաբերի հյուսիսից՝ մնացորդը պահելով մինչեւ այդ գրաված ճանապարհներից դուրս գանք ու համաձայնության գանք, ինչպես այդ գործը կատարենք: Երկու ճանապարհ ունենք, եթե Ադրբեջանը այդ ճանապարհի տարածքը հանձնի ՀՀ-ին, պատրաստ ենք դրա փոխարեն նույն չափի տարածք փոխանակել իրենց հետ, որ դյուրություն ունենանք մեր ճանապարհներից օգտվելու:

Ադրբեջանն էլ խնդիր ունի, չի արտահայտվում, քանի որ եթե Բերքաբերից գրաված տարածքը մեզ վերադարձնի իրենց գյուղեր տանող ճանապարհը ՀՀ-ով են անցնելու»,- «Հայաստանի ազգային անվտանգությունը. ընթացիկ զարգացումներ»,- պանելային քննարկման ժամանակ այսօր ասաց քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը:

Նրա խոսքով, Տավուշում սահմանազատման գործընթացից ՀՀ-ն շահել է, իսկ ինչ է շահել, այն, որ եթե ադրբեջանական գյուղերը չվերադարձվեին, Ադրբեջանը միջազգային դատարան էր դիմելու ընդդեմ Հայաստանի:

Իսկ ինչ ուղղությամբ շարժվել, ըստ քարտեզագրի՝ Տավուշից մինչեւ Իրանի սահման տարածքներ ունենք, որից մոտ 230 կմ Ադրբեջանը գրավել է: Այդ գրաված տարածքը բնակելի չէ, այլ ռազմավարական շատ կարեւոր նշանակության բարձունքներ են. «Եթե կարողանանք Կիրանցի շրջանի սահմանազատումը վերջացնելուց հետո շարունակենք դեպի հարավ, որտեղ ադրբեջանցիները ներխուժել են մեր տարածք: Այ այդ ժամանակ կերեւա, Ադրբեջանը դո՞ւրս է գալիս մեր սահմաններից, թե՞ Կիրանցով հարցը փակում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30