«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրն ազատամարտիկ, երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն է։ Մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ 44-օրյային որդուն է կորցրել։ Լռությամբ է հաղթահարում իր հույզերը, լռության մեջ գտնում իրեն հուզող հարցերի պատասխանները։ Երազանքներ շատ ունի։ Որդու` Վարդանի, կորստից հետո փոխվել է երազանքների գույնը։ Ասում է` ապրել է պետք` կորուստները վերադարձնելու հավատով։