Հայկական «ԱրԲատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը Ռուսաստանի դեմ քարոզչություն է անվանել ՀՀ քննչական կոմիտեի` Հայաստանում իշխանությունը զավթելու փորձի մասին հաղորդագրությունը, հայտնում է Sputnik-ը:
«ՀՀ իշխանությունները փորձում են ժողովրդին շեղել երկրի քաղաքական կյանքում իրենց ինչ–որ անհաջողություններից։ Նրանք ընտրել են մի ուղղություն, որը երկիրը տանում է դեպի կործանում։ Նրանք փորձում են գտնել ծայրահեղականների, ինչպես դա անում են Ռուսաստանին Ղարաբաղը հանձնելու մեջ մեղադրելիս։ Պարզապես պետք է ինչ–որ մեկը, ում կարելի է մատով ցույց տալ»,– նշել է հրամանատարը։
Գասպարյանը նշել է, որ Հայաստանի քաղաքական կյանքը չի հետաքրքրում «ԱրԲատ» գումարտակին։
«Մենք առհասարակ երբեք չեն մեկնաբանել ո՛չ Հայաստանի Հանրապետությունը, ոչ ՀՀ վարչապետին, ո՛չ էլ որևէ այլ մեկին, ով կապ ունի հայկական քաղաքականության հետ։ Մենք զինվորականներ ենք, քաղաքական գործիչներ չենք։ Մենք պայքարում ենք այն պետության հետաքրքրություններից ելնելով, որտեղ մենք ապրում ենք»,– հավելել է նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: