ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
2024թ․ սեպտեմբերի 18-ին ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն է ստացվել հաղորդում և կից փաստաթղթեր այն մասին, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 16։30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տ․Մեծի փողոցում գտնվող Ն․Սիսակյանի անվան դպրոցում շինարարական աշխատանքներ իրականացնելիս երկու անձ վնասվածքներ են ստացել և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարդացեք նաև
Դեպքի վայրում իրականացվել են անհետաձգելի առաջնային գործողություններ, այդ թվում՝ զննության է ենթարկվել դեպքի վայրը, հարցաքննվել են անձինք։
Պարզվել է, որ դպրոցի նկուղում բետոնե պատը քանդելու ժամանակ պատը փլուզվել է Աշտարակ քաղաքի 30-ամյա բնակչի և Հնդկաստանի մի քաղաքացու վրա, ինչի հետևանքով վերջիններս տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում կատարվածի և շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանման հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Բժշկական հաստատությունից ստացված տվյալների համաձայն՝ Աշտարակ քաղաքի բնակչի վիճակը գնահատվում է բավարար, իսկ մյուս անձն արդեն դուրս է եկել հիվանդանոցից։
Նախաքննությունը շարունակվում է։