Լրահոս
Օրվա լրահոսը

Կա՞ որեւէ երկրի ղեկավար, որը խաղաղության պայմանագիր է կնքում՝ իմանալով, որ այդ երկրում ունենք գերիներ, մեր հողերը բռնազավթված են. Արմենուհի Կյուրեղյան

Սեպտեմբեր 18,2024 15:54

«Չեմ կարող չանդրադառնալ տխրահռչակ վարչապետի մտքի որոշ գոհարների: Ինքն ասում է՝ Հայաստանի շահերից կբխեր, եթե ես այսքան հայրենասեր չլինեի: Դու շատ ճիշտ ես ասում, այո, Հայաստանի շահերից էր բխում, հատկապես, որ հաշվի առնենք, որ քո հայրենիքը Հայաստանը չէ: Այս պարագայում Հայաստանի շահերից է բխում քո ոչ հայաստանյան հայրենասիրության փաստը…

Ասում ես՝ գերիների հարցին կանդրադառնանք Խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո… Կա՞ աշխարհում որեւէ երկրի ղեկավար, որը ինչ-որ երկրի հետ խաղաղության պայմանագիր է կնքում նախապես իմանալով, որ հենց այդ երկրում ունենք գերիներ, մեր քաղաքացիները, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերի է, իսկ այդ երկիրը օկուպացրել է մեր տարածքները, ու հիմա մենք իրենց հետ պայմանագի՞ր ենք կնքում»,- «Հայելի» ակումբում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ արված հայտարարություններին:

«Դու քեզ համարում ես նորմալ ղեկավա՞ր… Այո, դու հայրենասեր ես, բայց Ադրբեջանի, Թուրքիայի հայրենասերն ես, միայն ադրբեջանաթուրքական հայրենասիրությունը կարող է նման մտքեր ծնել… Որեւէ մտածող, նորմալ մարդ չի կարող իր երկրում հանդուրժել այնպիսի ղեկավար, այնպիսի վարչապետ, որը նման մտքեր է հայտնում»,-հավելեց պատգամավորը:

Արմենուհի Կյուրեղյանն անդրադարձավ նաեւ վերջին շրջանում ընդդիմադիր հայացքների համար հալածվող դասախոսներին. «Սիրելի դասախոսներ, վերջերս անընդհատ լսում եք, թե որ բուհում քանի դասախոսի հետ պայմանագիր չկնքեց ռեկտորը, այս բուհում այսքան դասախոս դուրս մնաց աշխատանքից… Ես ուզում եմ խոսել այս խնդրի հիմնային պատճառների մասին, որտեղի՞ց ծնվեց …Դուք գիտեք, թե քովիդից ու պատերազմից հետո այս իշխանությունները ինչ գործողություններ իրականացրին հատկապես բուհական համակարգում:

Հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխությամբ փոխեցին բուհերի ռեկտորներին, իրականացրին կառուցվածքային փոփոխություններ: Ավելի ճիշտ, կառուցվածքային փոփոխությունների անվան տակ ազատվեցին ոչ ցանկալի ամբիոնի վարիչներից, դեկաններից, գիտխորհուրդներից… Փաստացիորեն տեսնելով, որ չստացվեց գիտխորհուրդների լիարժեք փոփոխությունները՝ սկսեցին ընտրություններ չհայտարարել, իսկ ընտրությունը այն մեխանիզմն է, որով դասախոսը դառնում է բուհական համակարգի աշխատող…»:

Նա փաստեց, որ այժմ բուհերում խախտված է մրցութայնության սկզբունքը, որը նախատեսված էր օրենքով, ռեկտորը պետք է պրոֆեսորադասախոսական կազմի հետ պայմանագիր կնքեր միայն ընտրության արդյունքների հիման վրա, սակայն օրենքի այս պահանջը 2021թ-ից սկսած՝ խախտվում է, դասախոսների ընտրություն չի իրականացվում, իսկ ոչ ցանկալի դասախոսները դառնում են գործազուրկ՝ ռեկտորների կամայականություններով պայմանավորված:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30