Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվի բանտերում անօրինական պահվում են 23 հայեր, նրանց վերադարձը կապված է քաղաքական պահանջների բավարարման հետ». Սիրանուշ Սահակյան

Սեպտեմբեր 18,2024 15:01

«Ադրբեջանում պահվող հայերի դեպքում մենք կարող ենք վստահորեն օգտագործել հենց պատանդ ձեւակերպումը՝ նկատի ունենալով, որ նրանց վերադարձը կապված է որոշակի քաղաքական պահանջների բավարարման հետ։ Եվ նրանք ոչ թե պահվում են օրինական հիմքերով, այլ ստեղծված են շինծու հիմքեր, որոնք միջազգային հարթության մեջ կարող են արդարացնել չհայրենադարձումը։ Բայց իրական դրդապատճառը նրանց փոխանակումն է քաղաքական պահանջների հետ»,- Այս մասին Genesis Armenia ուղեղային կենտրոնի կազմակերպած «Մեկ տարի առանց Արցախ. վիճակագրություն ու ռազմավարական հեռանկար» խորագրով համաժողովի ժամանակ ասաց փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Նա նշեց, որ այս պահին Բաքվի բանտերում կան 23 հայեր։ Սա պաշտոնական թիվն է, բայց պետք է ֆիքսել, որ բազմաթիվ հայեր գերեվարվել են, սակայն հետագայում ենթարկվել են բռնի անհետացման։ «Նրանց չհաստատումը դուրս է բերել այս անձանց իրավական պաշտպանության ոլորտից, եւ մենք չենք կարող հստակ հետեւություններ անել՝ նրանք ողջ են, պահվում են գաղտնի վայրերում, թե՞ սպանված են»,- ասաց նա։

Սիրանուշ Սահակյանն անդրադարձավ գերիների վերադարձի մեխանիզմներին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30