Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատիստները մեկօրյա հանգստից հետո այսօր վերսկսում են պայքարը

Սեպտեմբեր 18,2024 14:16

Մեկօրյա հանգստից հետո շախմատի 45-րդ համաշխարհային օլիմպիադայի մասնակիցներն այսօր վերսկսում են պայքարը խաղատախտակների առջեւ: Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականն ուժերը չափելու է Անգլիայի, կանանց ընտրանին՝ ԱՄՆ-ի հետ:

Մարզիչները արդեն հրապարակել են շախմատիստների անունները, որոնք ըստ հաջորդականության այսօր հանդես են գալու 7-րդ տուրում:

Տղամարդիկ: Հայկ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան, Գաբրիել Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան:

Կանայք: Լիլիթ Մկրտչյան, Մարիամ Մկրտչյան, Էլինա Դանիելյան, Աննա Սարգսյան:

Հիշեցնենք, որ տղամարդկանց հավաքականը 6-րդ մրցափուլից հետո 8-րդ տեղում է, կանանց ընտրանին՝ 5-րդում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30