Սեպտեմբերի 18-ին, ժամը 09:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Սարատովկա ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel», «VAZ» (վարորդ՝ Ս. Խ.) մակնիշի ավտոմեքենաները և «DAF» մակնիշի բեռնատարը. ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել խոշոր եղջերավոր կենդանու. վերջինս անկել է:
Կարդացեք նաև
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Գ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Գ. Խ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ մահացել են:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:
ՀՀ Ներքին գործերի նախարարության
փրկարար ծառայություն