Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ-ը Հայաստանի համար վտանգ չի ներկայացնում». Կրեմլում համաձայն չեն Փաշինյանի գնահատականի հետ

Սեպտեմբեր 18,2024 13:52

Մոսկվան համաձայն չէ ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականի հետ: «ՀԱՊԿ-ը վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար», – ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Խոսքը Հայաստանի ինքնիշխան իրավունքների ոլորտին վերաբերող հարցերի մասին է. Հայաստանն ինքն է ընտրում զարգացման ռազմավարական, մարտավարական ուղիները, բայց միևնույն ժամանակ, իհարկե, կտրականապես համաձայն չենք Փաշինյանի հետ», – ասել է Պեսկովը։

«ՀԱՊԿ-ից Հայաստանի ինքնիշխանության համար վտանգ չկա և չի կարող լինել: Ընդհակառակը, այս կազմակերպությունը պաշտպանում է իր անդամ երկրների ինքնիշխանությունը», – ընդգծել է Պեսկովը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30