Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային սննդի կետը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի թունավոր նյութերի հետ շփումը, հնարավոր լինի կատարել մաքրություն, ախտահանում

Սեպտեմբեր 18,2024 13:04

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են  իրականացրել անհատ ձեռնարկատեր Գևորգ Թովմասյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ մի շարք նորմերի խախտումներով:

Այսպես՝

սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրություն, ախտահանում, բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ,

չի եղել հանդերձարան անձնակազմի համար,

խոհանոցի պատերը, դռները եղել են անհարթ, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերով,

պատուհաններն չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր:

Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև անհամապատասխանությունների վերացումը. սահմանվել է ժամկետ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30