Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Իսկ ինչո՞ւ, օրինակ, Ադրբեջանը կարող է Իտալիայից, Չեխիայից զենք գնել, իսկ Հայաստանը չի կարող Ֆրանսիայից զենք ձեռք բերել». ՀՀ վարչապետ

Սեպտեմբեր 18,2024 12:07

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում պանելային քննարկման ընթացքում անդրադառնալով Բաքվի դժգոհություններին, թե Փարիզը զինում է Երևանին՝ Հայաստանի վարչապետը հարցադրում արեց. «Հետաքրքիրը գիտեք ի՞նչն է։ Նրանք ասում են՝ Արևմուտքը զինում է Հայաստանին։ Կներեք, բայց որ Ադրբեջանը Չեխիայից, Սլովակիայից, Իտալիայից զենք է գնում, երբվանի՞ց այդ երկրներն այլևս Արևմուտք չեն։

Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է Իտալիայից, Չեխիայից, Սլովակիայից զենք գնել, իսկ Հայաստանը չի կարող Ֆրանսիայից զենք ձեռք բերել։ Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է Պակիստանից զենք ձեռք բերել, իսկ Հայաստանը Հնդկաստանից չի կարող»։

Նա ընդգծեց՝ Հայաստանի խնդիրն է իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքի պաշտպանությունը. «Այս իրավունքը երաշխավորված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, և ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների փաստաթղթերը պետության վրա դնում են պարտավորություն ապահովելու իրենց քաղաքացիների անվտանգությունը և մենք այս պարտավորությունները կատարելու ենք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30